Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0228-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,43000հա մակերեսով հողատարածք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Արմաշ բնակավայրում գտնվող,03-019-0228-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,43000հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատարածք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: