Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդհոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի Պ. Սևակի փողոց 50 հասցեում գտնվող 3214.9 քմ մակերեսով շենքի (անշարժ գույքի սեփականության վկայական N 04092013-03-0035, կադաստրային ծածկագիր՝ 03-043-0019-0009), առաջին հարկում գտնվող 14.42 քմ մակերեսով և 16.91 քմ մակերեսով սենյակները անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ ՊՆ 56416 զորամասին, պահեստարան օգտագործելու նպատակով։ 2․Համայնքի ղեկավարին՝ ՀՀ ՊՆ 56416 զորամասի հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |