Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 1920-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002թ. <<Հայաստանի Հանրապետությունում, շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88 և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 15 ապրիլի 2021 թվականի ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 600-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Արման Վլադիկի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի, գ․Ավշար բնակավայրի Մ․Խորենացու փողոց 83-85 հասցեում գտնվող, քաղաքացի Արման Վլադիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային 03-013-0099-0038 ծածկագիր կրող, հողամասում առկա բնակելի նշանակության շինությունների գործառնական նշանակությունը փոփոխել և դարձնել հասարակական:
2.Հողամասի՝ 0․02022հա բնակավայրի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոփոխել և դասել բնակավայրի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության դասին։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: