Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 1920-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002թ. <<Հայաստանի Հանրապետությունում, շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88 և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 15 ապրիլի 2021 թվականի ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 600-Ն, ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՈԴՎԱԾ 7. ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Գարիկ Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ գյուղի Հաղթանակի փողոց 59/1 հասցեում գտնվող, քաղաքացի Գարիկ Գուրգենի Հակոբյանին հողամասի կառուցապատման իրավունքով պատկանող, կադաստրային 03-015-0050-0061 ծածկագիր կրող, Հողամասում առկա 371.04քմ մակերեսով կահույքի արտադրամա շինության նշանակությունը առանց նախագծային փոփոխության փոփոխել և դարձնել մրգային օղիների ալկոհոլային խմիչքների արտադրամաս:
2.Հողամասի՝ 0.3հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գործառնական նշանակությունը փոփոխել և դասել գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության դասին
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: