Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի, 2005 թվականի հոկտեմբերի 04-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2026 թվականի ապրիլի 13-ի թիվ 2109՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Գյուլնարա Լիպարիտի Կարապետյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Ստեփան Նարիբեկի Կարապետյանին (իրավահաջորդ Գյուլնարա Լիպարիտի Կարապետյան) նախկինում հատկացված 249քմ շինության զբաղեցրած և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,02490 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը (կադաստրային ծածկագիր 03-043-0017-0001-ից) համաձայն որակավորում ունեցող անձի կողմից կազմած հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026KHMXJC):
2․Վերը նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ, Զանգակատուն, Պ Սևակի փողոց, 21 շինություն /հասցեի տրամադրելու որոշման ծածկագիր՝ 03062JUTV9YM/:
3 Հանգուցյալ Ստեփան Նարիբեկի Կարապետյանին (իրավահաջորդ Գյուլնարա Լիպարիտի Կարապետյան) սեփականության իրավունքով տրամադրել Արարատ համայնք, Զանգակատուն բնակավայր, Պ. Սևակի փողոց, 21 հասցեում գտնվող շինության սպասարկման ու պահպանման համար օգտագործվող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված հողամասը հատուցման պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագրի ներկայացնման դեպքում:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: