Բովանդակություն * | Օրակարգում 1․ Արարատ համայնքում հավաքագրման տվյալները 2023թ․ ապրիլի 18-ի դրությամբ; 2․ Համայնքային նշանակության խնդիրների /ոռոգման և խմելու ջրի մատակարարման, շինարարության, ասֆալտապատոման, լուսավորության/ մասին 3․ Աշխատակազմի աշխատակիցների կողմից 2022թ․ արձակուրդների օգտագործման մասին 4․ Այլ /ցանկությամբ/
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում համայնքապետարանի կողմից հայտարարված մրցութների գործընթացները ընթացքի մեջ են և սուբվենցիոն ծրագրերը ժամանակին իրականացնելու գործում շատ կարևոր է համայնքների կողմից եկամուտների պատշաճ հավաքագրման ապհովումը։ Օրակարգի 1-ին հարցը ․ Հարցը ուղղված էր եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմեն Մարտիրոսյանին։ Պատասխանելով հարցին նա տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա եկամուտների հավաքագրումը կազմել է 83 %, ինչը արժանացավ դրական գնահատականի։ Օրակարգի 2-րդ հարցը 2․ ա/Անդրադառնալով համայնքային նշանակության խնդիրներին , մասնավորապես ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը՝ համայնքի ղեկավարը նշեց, որ կլիմայական փոփոխությունները մեծ դեր ունեն այս խնդրի առաջացման հարցում։ Զանգակատան վարչական ղեկավարը նեկայացրեց Զանգակատան ջրամբարի ոչ հուսադրող վիճակը, ինչի պատճառով ոռոգման սեզոնի հետ կապված աշխատանքները գյուղում չեն իրականացվում։ Ուրցալանջում և Լանջառում կատարվում են ջրագծի մաքրման աշխատանքներ։ Սուրենավան և Արմաշ համայնքները ունեն խմելու ջրի որոշ խնդիրներ, որոնց վերացումը իրականացվում է համայնքի ղեկավար կազմի միջնորդությամբ։ Ավշար համայնքում ոռոգման խնդիր չկա, Նոյակերտում- կատարվում են խողովակների մաքրման աշխատանքներ։ բ/ շինարարական, վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները Արարատ համայնքի վարչական տարածքում ընթանում եմ ժամանակին և բնականոն գ/ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները տեղեկացրեցին համայնքներում լուսավորության խնդրի մասին, մասնավորապես այրված լամպերը նորերով և ԼԵԴ լամպերով փոխելու անհրաժեշտության մասին։ Օրակարգի 3-րդ հարցը՝ Հարցը ներկայացրեց աշխատակազմի քարտուղար Ա․Մուսիկյանը և հանձնարարեց վերահսկողություն իրականացնել աշխատակիցների կողմից ամենամյա արձակուրդների օգտագործման գործընթացի նկատմամբ; Արտահայտվեց համայնքի ղեկավարի խորհրդական Մուշեղ Հակոբյանը, տեղեկացնելով ներկաներին ս/թ մայիսի 17-ին կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում ԲՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայիվ շտաբային ուսումնավարժության մասին, կարևորելով յուրաքանյչուրի մասնակցությունը այս միջոցառմանը։ Մ․Հակոբյանը նաև հայտնեց, որ «Գրանդ-Քենդի» ընկերության կողմից համայնքապետարանին տրամադրվել է 16 ջրի համար նախատեսված տակառ՝ մանկապարտեզների հակահրդեհային անվտանգությունը ապահովելու և կանաչապատված տարածքները ջրելու համար։ Արտահայըվեց՝ աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, առողջապահության և երիտասարդության բաժնի պետ Ա․Իսաջանյանը՝ կարևորելով համայնքապետարանի կողմից վարչական ղեկավարներին ուղղված գրություններին և հանձնարարականներին նշված ժամանակահատվածում պատասխանելոը Ամփոփելով օրակարգային հարցերը Ա․Ավետիսյանը առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ համայնքում առաջացած և բնակիչներին անհանգստացնող յուրաքանչյուր խնդրին, անելով հնարավորինս դրանք կարգավորելու համար, կարևորելով համայնքապետարան-վարչական միավոր-բնակիչ կապը։ Հանձնարարվեց՝ 1․ Վարչական ղեկավարներին՝ հաջորդ խորհրդակցությանը գրավոր պահանջագիր ներկայացնել փոխարինվող լամպերի քանակի մասին 2․ Զանգակատուն և Վարդաշատ բնակավայրի վարչական ղեկավարին՝ շարունակել հետևել ջրամբարի ջրի մակարդակին և լցման ժամանակահատվածին։ 3․Վարչական ղեկավարներին՝ շարունակել հսկողություն իրականացնել եկամուտների հավաքագրման նկատմամբ։ |