Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի » 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ , 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Բաբկեն Եղիազարի Մախմուրյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 03-042-0208-0010 կադաստրային ծածկագիրը կրող 2.93004 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը իրեն օտարելու մասին, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի՝ Բաբկեն Եղիազարի Մախմուրյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի Երասխ բնակավայրում գտնվող 03-042-0208-0010 կադաստրային ծածկագիրը կրող 2.93004 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100 % չափով: 3.Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում : |