Այսօր: Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 332
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 108
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ  կետերի պահանջներով  և հիմք ընդունելով քաղաքացիներԹեմուր Սևիկի Օզմանյանի, Անահիտ Արարատի Ավագյանի և Լիպարիտ Մաթևոսի Մնացականյանի   դիմումները.

       ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄԷ`

1.     Թույլատրել քաղաքացի Թեմուր  Սևիկի  Օզմանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0421-0014 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,694  հա մակերեսով կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, անասնագոմ  կառուցելու նպատակով:

2.    Թույլատրել քաղաքացի Անահիտ Արարատի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0495-0011 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,11  հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, անասնագոմ  կառուցելու նպատակով։

3.    Թույլատրել քաղաքացի Լիպարիտ Մաթևոսի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0494-0022 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,11805հա                                                           մակերեսով կորիզավոր հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսություն  կառուցելու նպատակով։

Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner