Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13.05.2025Թ․N 2/փ-151 դրական եզրակացությունը և Արարատ համայնքի ավագանու 2025թվականի հունիսի 20-ի N7 նիստի 59-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ մարզի Արարատ համայնքի գյուղ Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղի 16 հասցեում գտնվող, Վիգեն Ղազարյանի սեփականություն հանդիսացող, 03-086-0253-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.4997հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգուց (կորիզավոր) 0.11 հա հատվածի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2.Առաջարկել Վիգեն Ղազարյանին վճարել սեփական նախաձեռնությամբ, իր սեփականությունը հանդիսացող, 0,4997հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 03-086-0253-0009) գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգուց 0.11հա հատվածը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանված կարգով փոփոխելու արդյունքում, հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը:
3.Կադաստրային արժեքների տարբերությամբ պայմանավորված 364 705 ՀՀ դրամ գումարը վճարել Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին:
4.0․11հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Սուրենավան Երևանյան խճուղի 16 հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03112Y4FKXRV/:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։