Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմն սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման, պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 3/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0061-0001-ից կադաստային ծածկագիրը կրող հողամասից 0.01216 հա հողամասն առանձնացնել. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս, 3/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0061-0001 կադաստային ծածկագիրը կրող հողամասից 0.01216 հա բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասն առանձնացնել և հաշվառել որպես մեկ առանձին միավոր համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագր 202659VNCL/:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ համայնք, քաղաք ԱրարատՈԿՖ բանավան թաղամաս, 3/4 հողամաս հասցեն/ ծածկագր 03011D7HBZXF/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: