|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2024 թվականի N 246-Ա |
ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ 2 ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎԵՐ -1 ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի նոյեմբերի 29-ին Արարատ համայնքում «ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՓԲԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՓԲԸ-ի կողմից Արարատ համայնքի Արարատ գյուղի Զովեր-1 ավազակոպճային խառնուրդի երևակման տարածքի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին: |
Կողմ -13 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -3 ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Ձեռնպահ -1 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|