Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի,,<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, գ․Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0043-0026 ծածկագիրը կրող /վկայական՝ 07112016-03-0003/ անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Երասխ բնակավայրի տարածքում գտնվող, 03-042-0043-0026 ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Առանձնացվող մաս 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ռ․Օղիկյան փողոց, 23 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052V2DKADR/:
3.Մնացած գույքային միավորին` մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գ․Երասխ, Ռ․Օղիկյան փողոց, 23/1 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052PQCCSJR):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: