Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 24/10/2025թ․ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-12022026-03-0040 որոշումը և քաղաքացի Մկրտիչ Դերենիկի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա․Պուշկինի փողոց 5 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0․13958հա հողատարածք:
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա․Պուշկինի փողոց 5 հասցեում գտնվող` 03-002-0016-0009 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված Մկրտիչ Դերենիկի Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հատակագծերի:
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ա․Պուշկինի փողոց 5 հասցեում գտնվող` 03-002-0016-0009 (0․13958հա) կադաստրային ծածկագրի տակ հաշվառված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: