Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /ծածկագիր 03-094-0139-0022/ 1.05135 հա մակերեսով արոտավայրը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-094-0139-0022 կադաստրային ծածկագիրը կրող 1.05135 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 10000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |