Այսօր: Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0744-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2026 թվականի N 0744-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ ՔԱՂԱՔ ԱՐԱՐԱՏ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության  <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատի մարզի Արարատ համայնք, ք. Արարատ, Խանջյան  փողոց 24 հասցեի բազմաբնակարան շենքի 6 բնակարանի սեփականատեր Ռուզաննա Ավետիքի Մանուկյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինության տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը  և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 24 շենք, բնակարան 6 հասցեն կրող, քաղաքացի Ռուզաննա Ավետիքի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 48.57քմ մակերեսով բնակարանը (շինությունը) և դրա արտաքին պատի վրա ինքնակամ բացված 1 դռան և 2 պատուհանի ձևափոխությունը ճանաչել օրինական՝ (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026WWGCRT) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի  ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով.

ա) ինքնակամ կառուցված բնակարանի օրինականացման համար   48.57քմ x 427դրամ=20 740դրամ

բ) ինքնակամ  բացված 1 դռան և 2 պատուհանի  օրինականացման համար     3 x 1422դրամ=4266դրամ

ընդհամենը՝ 25 006

2. Սույն որոշման 1-ին, կետի ա և բ ենթակետերով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը  համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner