Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1852-Ն, 18.05.2006թ. թիվ 912-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումներով, հիմք ընդունելով ք. Արարատ, Շահումյան փողոց 55 շենք, բնակարան 5 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Ավետիք Մարտիրոսի Սարգսյանի դիմումը և ինքնակամ բացված 2 դռան տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցոող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023T7NPUP) և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով, որ քաղաքացին իր դիմում-հայտով միաժամանակ պարտավորվում է պահպանել բազմաբնակարան շենքում համակեցության կանոնների պահանջները, իսկ օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում ապահովել վերջինիս կողմից համակեցության կանոնների կատարումը, տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված համատեղ դիմումի հիման վրա գործառնական նշանակության փոփոխման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել համապատասխան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը և դադարեցնել որպես գրասենյակ տարածքի օգտագործումը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնք, ք.Արարատ Ս․Շահումյան փողոց 55 շենք, 5 հասցեն կրող տարածքում 2 դռան ինքնակամ ձևափոխումը համարել օրինական՝ ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի բ/ ենթակետով սահմանված արժեքների վճարումով 2 միավորի դռան համար 2 X 1422 դր = 2 844 դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման 3-րդ կետը համարել ուժը կորցրած:
3.Արարատ քաղաքի Ս․Շահումյան փողոց 55 շենք հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 5 բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
4.Քաղաքացի Ավետիք Մարտիրոսի Սարգսյանի կողմից դիմում-հայտով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին համապատասխան համատեղ դիմում ներկայացնելու դեպքու սույն որոշումը ճանաչել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: