|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունվարի 2026 թվականի N 0037-Ա |
ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 470-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով վարձակալի հողամասի վարձակալության իրավունքի վաճառքի մասին դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Թույլատրել Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0221-0017 ծածկագիրը կրող 0․0535 հա մակերեսով Արթուր Գրիգորյանին վարձակալության իրավունքով պատկանող (հողամասի վարձակալության պայմանագիր՝ 31.05.2021թ․ ս/մ 2104) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի նկատմամբ վարձակալը իր վարձակալության իրավունքը վաճառի Ժիրայր Ստեփանյանին։
- Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|