Քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սպանդարյան փողոց 5/1 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0011-0070/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00483 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածք և վրան գտնվող տնտեսական շինություն։ Նշված շինությանը կից, դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։
Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, բնակելի շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-002-0011-0070 ծածկագիրը կրող 0,00483 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00053 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0011-0165/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով․
|
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Բավարարել քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայր, Սպանդարյան փողոց 5/1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինության /տնտեսական շինություն/ և զբաղեցրած 0,00483 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից 0,00053 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասը, հողի կադաստրային արժեքի 100 % չափի վճարով, ուղղակի վաժառքի կարգով օտարել նրան՝ Կարապետ Ավետիսի Փանոսյանին։
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |