|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունվարի 2026 թվականի N 0006-Ա |
ՀԱՄԱԶԱՍՊ ՌՈՄԱՆՈՍԻ ՄԵԼՈՅԱՆԻ ՀԵՏ GAZ 31105-120 ՄԱԿՆԻՇԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով «GAZ 31105-120» մակնիշի տրանսպորտային միջոցի աճուրդ-վաճառքի արդյունքների մասին թիվ 01 արձանագրությունը.որոշում եմ՝ 1.2026 թվականի հունվարի 08-ին համայնքային սեփականություն հանդիսացող «GAZ 31105-120» մակնիշի, 2005թ. արտադրության, 016 CM 61 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչված՝ Համազասպ Ռոմանոսի Մելոյանի հետ կնքել օտարման պայմանագիր: 2.Համայնքապետարանի հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(631.17 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|