Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 154
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Հրաչյա Գևորգի Հայրապետյանը Արարատ քաղաքի Աբովյան 4/3-1 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0011-0076/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.00975 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս և վրան գտնվող բնակելի տուն և ավտոտնակ։ Նշված շինություններին կից առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, բնակելի տան ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Հրաչյա Գևորգի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող,03-002-0011-0076 ծածկագիրը կրող 0.00975 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00092 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0011-0188/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է՝

Բավարարել քաղաքացի՝ Հրաչյա Գևորգի Հայրապետյանի խնդրանքը և Արարատ քաղաքի Խ.Աբովյան 4/3-1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից, Խ.Աբովյան փողոց 4/4 հասցեում գտնվող  0,00092 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար 5000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Հրաչյա Գևորգի Հայրապետյանի:

2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner