Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ12/11/2024
ԱնվանումՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում 2023թվականին իրականացված բնապահպանական ծրագրի մասին
ՆերկայացնողԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ժամանակահատված01/01/2023 - 31/12/2023
Ներկայացվող արդյունքները

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2020 թվականի 28 հոկտեմբերի
N 10-ն հրամանի

                                                                                                                      ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

                                                                                                 ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի
Արարատ քաղաքում, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ բնակավայրերում
Իրականացված բնապահպանական ծրագրի մասին
 (Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի բնակավայրերից մեկում կամ մի քանիսում, ապա նշել այդ բնակավայրերի անվանումները)

 «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) անվանումը
Ոռոգման ջրագծի անցկացում, արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցում և պոմպի տեղադրում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, կեղտաջրերի մաքրման կայանի նախագծանախահաշվային աշխատանքներ, բժշկական սարքավորումների ձեռքբերում։

 Ա) ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը)` Արարատ համայնքի ավագանու 28072022թ թիվ 80 որոշում:

1. Ծրագրի սկիզբը և ավարտը` 01042023-22122023:

2. Ծրագրի նախագծային արժեքը` 144426350 հազ. դրամ, որից 144426350  հազ. դրամ ՀՀ  2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում` _____ հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և _____ հազ. դրամ այլ միջոցների հաշվին:

3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը` (Ծրագրով անդրադարձ կատարված բնապահպանության և առողջապահության ոլորտներում)

Արարատ քաղաքում կան տարածքներ, որոնց ոռոգումը կատարվում է ջրատար մեքենաներով, որն անարդյունավետ է, բնակավայրերի միջպետական ճանապարհի որոշ հատվածներում բացակայում է լուսավորությունը, մշակույթի կենտրոններում և մանկապարտեզներում էլեկտրաէներգիայի խնայողության կարիք կա, բարեկարգված Արարատ քաղաքի զբոսայգու տարածքում ավելացել են ծառերն ու կանաչ տարածքները և առկա է դրանց ջրելու խնդիր, կեղտաջրերի տեխնիկական և կենսաբանական մաքրման անհրաժեշտություն կա։ Բուժհաստատությունների բժշկական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշված են կամ ընդհանրապես բացակայում են։

4. Ծրագրի նպատակը և Ծրագրով հաստատված ուղղակի և վերջնական ակնկալվող արդյունքները` Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կավելանան կանաչ տարածքները, կնվազի մթնոլորտային օդում փոշու և տրանսպորտային արտանետումների խտությունը, ինչը կնպաստի բարենպաստ միկրոկլիմային ձևավորմանը, ամբողջությամբ կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կխնայվի այդ նպատակով օգտագործվող խմելու ջուրը, կբարելավվի ՆՈՒՀ-եր, կրթամշակութային օջախներ հաճախող աշակերտների կրթության որակը։ Սարքավորումների ձեռքբերումը էապես կբարելավվի բժշկական ծառայությունների մատուցումը։

5. Ծրագրի շահառուները` (նկարագրել շահառուների խումբը` ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը)

Ծրագրի շահառուններն են Արարատ քաղաքի և բնակավայրերի բնակչությունը՝ մոտ 40000 մարդ:

6. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները` (նշել Ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)

Կավելանան կանաչ տարածքները, կնվազի մթնոլորտային օդում փոշու և տրանսպորտային արտանետումների խտությունը, ինչը կնպաստի բարենպաստ միկրոկլիմայի ձևավորմանը, ամբողջությամբ կլուծվի Արարատ քաղաքի ոռոգման ջրի խնդիրը, կխնայվի այդ նպատակով օգտագործվող խմելու ջուրը, կբարելավվի ՆՈՒՀ-եր, կրթամշակութային օջախներ հաճախող աշակերտների կրթության որակը։ Բժշկական սարքավորումների ձեռքբերումը էապես կբարելավվի բժշկական ծառայությունների մատուցումը։

 Բ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը` 132313940 հազ. դրամ, որից 132313940 հազ. դրամ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում` ______ հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և _____ հազ. դրամ այլ միջոցների հաշվին:

2. Ծրագրի փաստացի շահառուները` (նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում)

 Ծրագրի շահառուններն են Արարատ քաղաքի և բնակավայրերի բնակչությունը՝ մոտ 40000 մարդ:

3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները` (նշել փաստացի իրականացված միջոցառումները` յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ)

 Արարատ քաղաքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, կառուցվել է արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցում և պոմպի տեղադրում, բնակավայրերում կառուցվել և վերակառուցվել է արևային և ԼԵԴ լուսատուներով փողոցային լուսավորության համակարգ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, կատարվել են կեղտաջրերի մաքրման կայանի նախագծանախահաշվային աշխատանքներ: Բուժհաստատությունների համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ։

4. Ծրագրի իրականացնողները և աջակցողները` (թվարկել Ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, մասնավոր ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն, միջազգային գործընկեր կամ հասարակական կազմակերպություն) անվանումները «Ույուտ Սենթր» ՍՊԸ, «Գրանդ ինսփեքշն» ՍՊԸ, «Արփիսոլար» ՍՊԸ, «Արև էներջի» ՍՊԸ, «Ջինջ» ՍՊԸ, «Հիդրոմաշ սերվիս» ՍՊԸ, «Արխիթուլս» ՍՊԸ, «Գոց» ՍՊԸ, «Գ․Վ․ Շիննախագիծ» ՍՊԸ, «Մեդտեխսերվիս» ՍՊԸ, «Երմեդ» ՍՊԸ, «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ, «Վիոլա» ՍՊԸ:

5. Ծրագրի փաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը`

 Անցկացվել է ոռոգման ջրագիծ՝ 4347 գ/մ Արարատ քաղաքի զբոսայգուց Պուշկին և Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկ, խաչմերուկից մինչև Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկ, Սալակիթ և Ղուկասյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Կորյակով փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Մուրացան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Սալակիթ և Սուրբ Ամենափրկիչ փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան փողոց, Աղբյուր Սերոբ և Պուշկին փողոցների խաչմերուկից Աղբյուր Սերոբ փողոցով մինչև Մովսես Գորգիսյան փողոցի խաչմերուկ, Մովսես Գորգիսյան փողոցով մինչև Ցեմենտագործների փողոցի խաչմերուկ, Ցեմենտագործների փողոցով մինչև Շահումյան փողոցի խաչմերուկ։ Արարատ քաղաքում կառուցվել է արտեզյան նոր խորքային հորի ջրագծի կառուցում և պոմպի տեղադրում։ Ք Արարատ, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան,  Արմաշ, Զանգակատուն, Պարույր Սևակ և Ուրցալանջ բնակավայրերում կառուցվել և վերակառուցվել է արևային և ԼԵԴ լուսատուներով փողոցային լուսավորության համակարգը, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում, Արարատ գյուղի մշակույթի տանը, Պարույր Սևակ և Զանգակատուն գյուղերի մանկապարտեզներում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ։ Կատարվել է կեղտաջրերի մաքրման կայանի նախագծանախահաշվային աշխատանքներ։

«Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի համար ձեռք է բերվել 1 հատ արյան բիոքիմիական վերլուծիչ՝ 3 part DIEF, 1 հատ էլեկտրոկոագուլյատոր վիրաբուժական, վիրաբուժական գործիքների հավաքածու մեծ, 1 հատ գաստրոդուոդենոսկոպ, Սուրենավանի բժշկական ամբուլատորիայի համար 1 հատ օտոսկոպ, Ավշարի բժշկական ամբուլատորիայի համար 1 հատ խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք և 1 հատ ԷՍԳ բազմագծային, ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ-ի համար 1 հատ խոլեստերին, տրիգլիցերիդներ, գլյուկոզ և լակտատ որոշող շարժական սարք։

6. Հաշվետվության հրապարակումը` (նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում` նաև տալ հղումները)_______________________:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի

 Արարատ քաղաքում

 իրականացված բնապահպանական ծրագրի վերաբերյալ`

 Արարատ քաղաքում, Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ բնակավայրերում

 (Ներկայացվում է Excel ֆայլի տեսքով)

Կից փաստաթղթեր
(241.83 Կբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner