Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի 2023թվականի մայիսի 29-ի «Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 107-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով «Ազգային վերածնունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամ Ռուզաննա Մխիթարյանի գրությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել համայնքի ղեկավարին «Ազգային վերածնունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը հատկացնել ֆինանսական աջակցություն՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագիրը կրող ծրագրի իրականացման համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |