01.01.2026թ. դրությամբ Սեդրակ Գեղամի Ղուկասյանը / ՀԾՀ՝ 1112810528, գ. Արարատ, Ռ․Վարդանյան փողոց, տուն 15/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների /BMW 745 - 17OQ777` 1 105 984 /մեկ միլիոն հարյուր հինգ հազար ինը հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, BMW 523 - 06MM707՝ 224 679/երկու հարյուր քսանչորս հազար վեց հարյոր յոթանասունինը/ ՀՀ դրամ, VOLVO C70 - 77QV778՝ 155 893/հարյուր հիսունհինգ հազար ութ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ գույքահարկի մասով ընդհանուր ունի՝ 1 486 556/մեկ միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 1 175 050/մեկ միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար հիսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 311 506/երեք հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր վեց/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Սեդրակ Գեղամի Ղուկասյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 1 486 556/մեկ միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: