Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն, 2002թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, Խ․Աբովյան փողոց, 4/1 և քաղաք Արարատ, Խ․Աբովյան փողոց, 4/2 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Նարինե Լևոնի Հակոբյանի դիմումը՝ դրանք միավորելու, շինության նշանակությունը փոփոխելու և հասցե տրամադրելու վերաբերյալ. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Նարինե Լևոնի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ,Խ․Աբովյան փողոց, 4/1 և քաղաք Արարատ, Խ․Աբովյան փողոց, 4/2 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2․Միավորվող անշարժ գույքի, Արարատ համայնք, ք․Արարատ, Խ․Աբովյան փողոց 4/2 (վկայական N 15042025-03-0046, առևտրի սրահ) և ք․Արարատ, Խ․Աբովյան փողոց 4/1 հասցեում գտնվող (վկայական N 17042025-03-0109, վարսավիրանոց) հողամասում առկա հասարակական շինության գործառնական նշանակությունը փոփոխել առանց նախագծային փոփոխության և դարձնել գեղեցկության սրահ:
3.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, քաղաք Արարատ, Խ․Աբովյան փողոց, 4/1 գեղեցկության սրահ /հասցեի որոշման ծածկագիր՝ 03011KMZ2LUE/:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: