Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, ք․ Արարատ, Աբովյան փողոց 1-ին նրբանցք տուն 14 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր ԱլեքսաՆՀակոբի Թումբարյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված ավտոտնակը՝ 35․0քմ, ավտոտնակը՝ 297․6քմ, ծածկը՝ 20․5քմ, օժանդակ շինությունը՝ 46․1քմ և հավաբունը՝ 16.6քմ օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023UTQ9KN) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1.Քաղաքացի Ալեքսան Հակոբի Թումբարյանին (ծնված՝ 02․02․1951թ.) սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 35.0քմ ավտոտնակը, 297.6քմ ավտոտնակը, 20.5քմ ծածկը, 46.1քմ օժանդակ շինությունը և 16.6քմ հավաբունը համարել օրինական և ճանաչել քաղաքացի Ալեքսան Հակոբի Թումբարյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա/35.0քմ ավտոտնակի օրինականացման համար 35.0քմ x 1422դրամ = 49770դրամ
բ/297.6քմ ավտոտնակի համար՝ 297.6քմ x 1422դրամ =423187դրամ
գ)20.5քմ ծածկի համար՝ 20.5քմ x 1422դրամ = 29151դրամ
դ)46.1քմ օժանդակ շինության համար՝ 46.1 x 1422դրամ= 65554դրամ
գ) 16.6քմ պարսպի համար՝ 16.6 x 1422դրամ= 23605դրամ
Ընդհանուր գումարով 591267 հհ դրամ:
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: