Այսօր: Հինգշաբթի, 26 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0206-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2026 թվականի N 0206-Ա

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.01.2026թ. դրությամբ Սամվել Ղազարի Մալխասյանը / ՀԾՀ՝ 2903740461, գ. Արարատ, Մյասնիկյան փողոց, տուն 3/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների /BMW X5 - 34MQ667` 2 265 744 /երկու միլիոն երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, VAZ 21213 - 01UL006՝ 29 959 /քսանինը հազար ինը հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ, PORSCHE CAYENNE S 4.8 - 17NL007՝ 3 168 492 /երեք միլիոն հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, MERCEDES BENZ S 500- 50UL003՝ 4 067 252/ չորս միլիոն վաթսունյոթ հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ, NISSAN FUGA - 35RG760՝ 618 982/վեց հարյուր տասնութ հազար ինը հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ գույքահարկի մասով ընդհանուր ունի՝ 10 150 429/տասը միլիոն հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 7 313 336/յոթ միլիոն երեք հարյուր տասներեք հազար երեք հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 2 837 093/երկու միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար իննսուներեք/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Սամվել Ղազարի Մալխասյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 10 150 429/տասը միլիոն հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսանինը/ ՀՀ դրամ  վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկի  գումար:

2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ  համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                        

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց  հետո եռամսյա ժամկետում:   
4. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ  
համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner