Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման>> մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Նոյակերտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0110-0021 ծածկագիրը կրող հողամասից 1,21000հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Նոյակերտ բնակավայրում գտնվող, 03-066-0110-0021 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1,21000հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: