Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի 27․09․2022թ․ N 03/15/4202-2022 գրությունը՝ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի խորքային հորերի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով․
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող խորքային հորերը և դրանցով զբաղեցրած 03-013-0898-0002 ծածկագիրը կրող 0․0025 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքը և 03-013-0464-0022 ծածկագիրը կրող 0․004 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արտադրական հողատարածքը համապատասխան նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։
3. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա էպետական գրանցման օրենքով սահմանված կարգով:
|