Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0025-0052 ծածկագիրը կրող հողամասից 0․01902հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0025-0052 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․01902հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի /հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 202643SMW5/ ։
2․ Առանձնացված 0․01902հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Արարատ, Գրիբոյեդովի փողոց,109 հողամաս /ծածկագիր 03011MSXBN43/:
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։