Այսօր: Երկուշաբթի, 2 Մարտի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0222-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մարտի 2026 թվականի N 0222-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 03-015-0025-0112 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշումներով  և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 02․12․2025 թվականի թիվ 2/փ-383 դրական եզրակացությունը, Արարատի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 01//007926-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանու 12 փետրվարի 2026 թվականի N 006-Ա որոշումը և հաշվի առնելով ՝ քաղաքացի Արթուր Գրիգորյանի  դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արթուր Գրիգորյանին սեփականություն իրավունքով պատկանող 03-015-0025-0112 կադաստրային ծածկագիրը կրող 0.3 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուցատնտեսական արտադրական օբյեկտների հողերի նպատակային նշանակությունը փոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների հողերի՝ սգո սրահ կառուցելու համար:

2.Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված Է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:

3. 0․29088հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, 2 հողամաս /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022RZKZYTD/: 4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner