Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Ավագանու 2023թվականի փետրվարի 14-ի՝ «Արարատ համայնքում բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի, բազմամյա տնկարկների և այլ բազմամյա հողատեսքերի վրա նոր հիմնված երիտասարդ խաղողի և պտղատու այգիներին արտոնություն սահմանելու մասին» թիվ 28 որոշումը, Ավշար բնակավայրի բնակչի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՜
1. Տալ համաձայնություն Նորայր Խուրշուդյանին, Զոյա Խուրշուդյանին, Գևորգ Խուրշուդյանին, Կարեն Խուրշուդյանին իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզի Արարատ համայնքի՝ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-013-0524-0002 ծածկագիրը կրող, 0.7523 հա պտղատու այգու՝ հին ոչ պիտանի կորիզավոր ծառերը փոխարինելու նոր ծառերով:
2. Վերոհիշյալ հողամասին տալ հարկային արտոնություն 2 տարի ժամկետով:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։