Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2025 թվականի N 42-Ա

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Գ․ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՇԵՆՔԻՑ ԹՎՈՎ 3 /ԵՐԵՔ/ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Արարատի համայնքապետարան Է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  թվով 3/երեք/ աշխատասենյակ վարձակալության իրավունքով Նախարարությանը տրամադրելու խնդրանքով։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներուվ և հիմք ընդունելով Նախարարության գրությունը,համայնքի ավագանին որոշում է.

1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող գ․Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքից թվով 3/երեք/ աշխատասենյակ՝ 13․40քմ, 14․20 քմ, 13․70քմ՝ ընհանուր 41․30 քմ  մակերեսով, 1 /մեկ/ տարի ժամկետով, ամսական 180.000/մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի իրականացման նպատակով։
2․Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ,քանի դեռ կողմերից որևիցէ մեկը չի ներկայացրել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:
3․Համայնքի ղեկավարին՝ Նախարարության հետ կնքել վարձակալության պայմանագիր:


Կողմ -14

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner