Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40
 

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՔԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի՝ էդգար Ավետիքի Հովհաննիսյանը Արարատ համայնքի Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,02181 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք: Նշված հողատեսքի հարակից մասում առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի՝ էդգար Ավետիքի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող,03-015-1208-0105 ծածկագիրը կրող 0.02181 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասին կից ազատ,  համայնքային սեփականություն հանդիսացող 0.01207 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-015-1208-ից/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝

Բավարարել քաղաքացի՝ էդգար Ավետիքի Հովհաննիսյանի խնդրանքը և Արարատ համայնք Արարատ գյուղական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության այլ  հողամասի հարակից 0.01207 հա մակերեսով ազատ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ----------- ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ էդգար Ավետիքի Հովհաննիսյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner