Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 14-ին Արարատ համայնքի Լանջառ բնակայավրում «ԼԱՌՋ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ԼԱՌՋ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից, Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի վարչական տարածքում, Զորավար Անդրանիկի փողոց 1/1 հասցեում նախատեսվող արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներին: |