Այսօր: Շաբաթ, 18 Հուլիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 318
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 003
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԳՈՒՅՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 08․01․2026 թվականի թիվ 01//00076-2026 գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝

1․2018 թվականի օգոստոսի 01-ի ՇՄՄՏԿ-Ն-18/02 նվիրաբերության պայմանագրով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» ԲԿ-ին նվիրաբերված աղբ խտացնող մեքենան  նվիրաբերել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2․2018 թվականի դեկտեմբերի 20-ի ՇՄՄՏԿ-Ն-18/04 նվիրաբերության պայմանագրով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Արարատ քաղաքային կոմունալ ծառայություն» ԲԿ-ին նվիրաբերված Բելառուս 320․4М (ամբողջական կոմպլեկտ հատուկ նշանակության մեքենան) տրակտորը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։


3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող նվիրաբերության պայմանագրերի կնքման աշխատանքների կատարումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(538.33 Կբ)
(519.66 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner