Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Գ․ Մարգարյանի դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Համայնքի ավագանու 14․03․2023թ․ «Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Արարատ ՈԿՖ բանավան 22 հասցեում գտնվող «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքից 151,0 քմ մակերեսով տարածք 10 /տասը/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ին հատկացնելու մասին» N 31 որոշման վերնագրում և 1-ին պարբերության մեջ «151,0» թիվը փոխարինել «158,8» թվով։ 2․ Համայնքի ղեկավարին՝ կազմակերպության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն։ |