Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Սաթենիկ Գառնիկի Զաքարյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Սաթենիկ Գառնիկի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0618-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.32 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի,իսկ գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրականի՝անասնաշենք կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |