Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմն սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի հանրապետության կառավարության 29․12․2011 թվականի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի քաղաք Արարատ Կոմիտասի փողոց 6/52 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0002-0001 կադաստային ծածկագիրը կրող հողամասից 0.00172 հա մակերեսով հողամաս առանձնացնել.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0002-0001 կադաստային ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.00172 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հաշվառել որպես առանձին գույքային միավոր համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագր 2026GYTJGJ/:
2. Սույն որոշման 1 կետում նշված 0,00172 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքից փոփոխել և դասել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի դասին։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ համայնքի քաղաք Արարատ Կոմիտասի փողոց 6/52 հողամաս հասցեն/ ծածկագր 03011TMB8PVM/:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: