Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,«Հողային օրենսգրքի» 48-րդ,57-րդ հոդվածներով,հիմք ընդունելով«ՎԵԴՈՒ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՍՊ ընկերության և «ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» համայնքային կառավարչական հիմնարկի միջև 17 մայիսի 2018թ.կնքած հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 1713 պայմանագրի 9.2 կետը և հաշվի առնելով այն հանգամանքը,որ «ՎԵԴՈՒ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը հողամասն օգտագործում է սույն պայմանագրի պայմաններին և պահանջներին համապատասխան, պատշաճ կերպով կատարում է իր բոլոր պարտավորությունները, համայնքի ավագանին որոշում է՝ 5 տարի ժամկետով ,նախապատվության իրավունքով «ՎԵԴՈՒ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՍՊ ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին նոր պայմանագիր: |