Այսօր: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 625
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133
 

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 123-Ա ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1759-Ն որոշումով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`

1․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքները, աշխատակիցների քանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար հաստատելու մասին» N 123-Ա որոշման Հավելված 1-ից Հավելված 11-ում կատարել փոփոխություններ և լրացումներ։
2․ Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ««Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 141-Ա որոշման Հավելված 2-ում կատարել փոփոխություններ և լրացումներ։ 3․ Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 19-ի ««Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ութերորդ և «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում երկրորդ խմբեր բացելու և Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 123-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 75-Ա որոշումը։
4․ Հաստատել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի Նոյեմբերի 14-ի N 123-Ա որոշման փոփոխված 1-ից 11-րդ հավելվածները և Արարատ համակնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 75-Ա որոշման փոփոխված 2-րդ հավելվածը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner