Համար | 5 | Ամսաթիվ | 17/09/2024 16:00 |
Վարող | ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ | Վայր | Համայնքի ղեկավարի աշխատասենյակում |
Մասնակիցներ | ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՔԵՆԴՐՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ՇՈՒՇԱՆ ԽԱՆՈՅԱՆ, ԱՐԳԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ, ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԼՅՈՒԴՎԻԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ, ԻԼՈՆԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ |
Տեսակ | ՀԵՐԹԱԿԱՆ | Նկարագրություն * | ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Բովանդակություն * |
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, գյուղական բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, համայնքում առկա և լուծում պահանջող խնդիրներին։
Նշվեց, որ ներկա պահին գրեթե բոլոր բնակավայրերում ընթացքի մեջ են գտնվում 2023-2024 թվականների սուբվենցիոն և համայնքային ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք գտնվում են համայնքի ղեկավար կազմի ամենօրյա վերահսկողության տակ։
Քննարվեցին նաև բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացվել էին համայնքի բնակիչների կողմից վերջին օրերին բնակավայրեր կատարած շրջայցերի շրջանակներում։
Ավարտին խոսվեց նաև համայնքում առաջիկայում նախատեսված աշնանային ծառատունկի և արդեն պլանավորված մշակութային միջոցառումների մասին՝ տալով նոր հանձնարարականներ իրականացվող աշխատանքների և պլանավորված անելիքների վերաբերյալ։
|