Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 11,6123 հա ընդհանուր մակերեսով այլ հողատեսքը / ծածկագիր՝ 03-066-0101-0055/ ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 11,6123 հա մակերեսով այլ հողատեսքը /ծածկագիր՝ 03-066-0101-0055/:
2. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 60 000 (վաթսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: