Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքի  վարչական տարածքի  գյուղ Արարատ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0502-0013 ծածկագիրը կրող 3,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  վարելահողը ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.   ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ 
ՈՐՈՇՈՒՄ   Է`   
1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքի  վարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0502-0013 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   3,0 հա մակերեսով  վարելահողը: 
2.    Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 50 000    (հիսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,  մրցութային քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%չափով: 
3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:  |