Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 7 հասցեի բնակիչ՝ Հարփիկ Տոլուխանի Սաֆարյանը իր զբաղեցրած բնակարանը իր երեք հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 7 հասցեի բնակարանը հատկացվել է Հարփիկ Տոլուխանի Սաֆարյանի երեք հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, աղջիկները՝ Հռիփսիմե Ավետիքի Սաֆարյան և Զարուհի Ավետիքի Սաֆարյան, համայնքի ավագանին որոշում է.
1.Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք.Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 7 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝ Հարփիկ Տոլուխանի Սաֆարյանի երեք հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը, աղջիկները՝ Հռիփսիմե Ավետիքի Սաֆարյան և Զարուհի Ավետիքի Սաֆարյան: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |