Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-15062026-03-0273 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի մայիսի 19-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 0524-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում.
ա/ Որոշման նախաբանում և 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել «խառը» բառով:
բ/ Որոշման 3-րդ կետից հետո ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությանբ.
«Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:»
գ/ Որոշման 4-ից 8-րդ կետերը թվագրել նոր հերթականությամբ համապատասխանաբար 5-ից 9-րդ կետեր:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: