Արարատի համայնքապետարան է դիմել բնակչուհի Լյուբով Աբրահամյանը համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն»ՀՈԱԿ-ի շենքից 16քմ սենյակ վարձակալելու խնդրանքով:Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 16-րդ կետով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող«Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն»ՀՈԱԿ-ի շենքից 16քմ մակերեսով սենյակ 1 /մեկ/ տարի ժամկետով,ամսական10.000/տաս հազար/ՀՀ դրամ վարձավճարով,յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և շաբաթ օրերին,ժամը 15:00-ից մինչև 17:00-ն վարձալակությամբ տրամադրել Լյուբով Աբրահամյանին՝անգլերենի դասընթաց անցկացնելու նպատակով: 2.Համայնքի ղեկավարին ՝Լ.Աբրահամյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր: 3.Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում,պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ,քանի դեռ կողմերից որևիցէ մեկի կողմից չի ներկայացվել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն: |