Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով ,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և կառուցապատման մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքային կանոնակարգը: 2.Արարատ համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 216-Ա որոշումը ճանաչել անվավեր: |