Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Հովհաննես Լենդրուշի Հովհաննիսյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.00269 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝ Քաղաքացի՝ Հովհաննես Լենդրուշի Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի Խ. Աբովյան 10/9 հասցեում գտնվող 03-002-0002-0077 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00269 հա մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար: |