Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Արաքսյա Վալերիկի Պողոսյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Արաքսյա Վալերիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող,Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-086-0235-0014 կադաստրային ծածկագիրը կրող 0.4 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի,իսկ գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրականի՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |