Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատի համայնքապետարան է դիմել Զանգակատուն և Վարդաշատ բնակավայրերի վարչական ղեկավար՝ Հովիկ Կարապետյանը  համայնքային սեփականություն հանդիսացող ,Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մշակույթի տան շենքից  16.6քմ և 12.76 քմ սենյակներ վարձակալությամբ տրամադրելու առաջարկությամբ:Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,35-րդ հոդվածի 16-րդ կետով,առաջնորդվելով  ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.

1.Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ,Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող Մշակույթի տան շենքից  16.6 քմ մակերեսով սենյակը 1 /մեկ/ տարի ժամկետով,ամսական20.000/քսան հազար/ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Էֆնեթ տելեկոմ ընկերությանը:
2.Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ,Զանգակատուն բնակավարի վարչական տարածքում գտնվող Մշակույթի տան շենքից 12.76 քմ մակերեսով սենյակը 1 /մեկ/ տարի ժամկետով,ամսական18.000/տասնութ հազար/ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Արփինետ  ընկերությանը:
3.Համայնքի ղեկավարին ՝ Էֆնետ տելեկոմ և Արփինետ ընկերությունների հետ կնքել  վարձակալության պայմանագրեր:
4.Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում,պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ,քանի դեռ կողմերից որևիցէ մեկի կողմից չի ներկայացվել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner